2010 թվականին միջպետական ու ներպետական սկանդալների պատճառ դարձած Wikileaks սայթի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որ հրապարակում էր Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ այլ պետական հաստատությունների գաղտնի փաստաթղթերը, Էկվադորից քաղաքական ապաստան է խնդրել: Մեծ Բրիտանայի Գերագույն դատարանը անցյալ շաբաթ մերժեց Ասանժի խնդրանքը` վերանայել իրեն Շվեդիա վտարելու վճիռը, որտեղ Ասանժին մեղադրում են բռնաբարության մեջ: Էկվադորի իշխանությունները, ինչպես ասել է արտաքին գործեի նախարար Ռիկարդո Պատինոն, քննարկում են նրա խնդրանքը: